Գրել էինք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստում ընտրական օրենսդրության փոփոխությունների քննարկումը ուղեկցվեց իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև լարված բանավեճով։
ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը, իր ելույթի ընթացքում դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, հարց բարձրացրեց նրանց ներկայության վերաբերյալ՝ նշելով, որ վերջին շրջանում սովորել էին նրանց բացակայությանը խորհրդարանական քննարկումներից:
«Այս տեմպով դուք շուտով հաց ուտելն էլ կորոշեք, թե ով հաց ուտի և ով չուտի, ով ջուր չխմի, ով չխմի, դուք ո՞վ եք, որ ձեզ իրավունք եք վերապահում ասեք ինչի եք եկել, ո՞վ եք ընդհանրապես»,- կրկին անդրադառնալով վերոնշյալին հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը: