Մշակույթ

Նոր պահանջներ՝ ֆիթնես կենտրոնների համար

Նոր պահանջներ՝ ֆիթնես կենտրոնների համար

«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքի վերջին փոփոխությամբ՝ ֆիթնեսի ոլորտում գործող մասնավոր ընկերությունների համար նախատեսվել են նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են ֆիթնես կենտրոնների գործունեության նորմատիվ պահանջներին, գույքի չափորոշիչներին, առողջապահական վերահսկողությանը, մարզիչների որակավորման եւ հավաստագրման գործընթացին, տրամադրվող ծառայությունների որակին, ոլորտում վերահսկողության հետ կապված հարցերին եւ այլն: 

Այս առիթով ԿԳՄՍՆ-ում նախարարն ու ոլորտի նորանշանակ փոխնախարարը հանդիպել են ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ըստ ԿԳՄՍՆ-ի, օրենսդրական փոփոխությունները կատարվել են ոլորտում աշխատող կազմակերպությունների հետ համատեղ քննարկումների արդյունքում, իսկ օրենքի համապատասխան փոփոխությունների փաթեթը նախատեսում է ֆիթնեսի ոլորտում ավելի կարգավորված ծառայությունների մատուցում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image