Այլ

Ադրբեջանի կողքին ենք նրա արդար պայքարում. Չավուշօղլու

Ադրբեջանի կողքին ենք նրա արդար պայքարում. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հետ։

Հանդիպման մասին թվիթերյան իր էջում գրել է Թուրքիո ԱԳ նախարարը, հաղորդում է թուրքական «Անադոլու» տեղեկատվական գործակալությունը։

Չավուշօղլուն հայտնել է պաշտոնական Անկարայի պատրաստակամությունը` աջակցելու «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի՝ հայկական օկուպացիայի տարիներին վնասված մշակութային ժառանգությունը վերականգնելու նպատակով բոլոր հնարավոր քայլերին»։

«Մենք բոլոր միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Ադրբեջանի կողքին ենք նրա արդար պայքարում», - գրել է թուրքական դիվանագիտության ղեկավարը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image