Հասարակություն

Կարծում եք՝ «Ղարաբաղը տանք՝ հանգիստ ապրենք» դավաճանությունը մարսելո՞ւ ենք

Կարծում եք՝ «Ղարաբաղը տանք՝ հանգիստ ապրենք» դավաճանությունը մարսելո՞ւ ենք

Վերջին օրերի  այս չորս հաղորդագրություններում ուղիղ ցուցադրվում է մեր շուրջը ձեւավորված իրավիճակի ամբողջ նողկանքը, ամոթը, խայտառակությունը և այն իրական ապագան, որի մեջ մեզ բոլորիս մղել են թավշյա իշխանությունները՝ «Ապագա Կա» գոռալով։
...
Հուլիսի 3-ինն ժամը 15:50-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է Շուշիի շրջանի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ և 60 միլիմետրանոց ականանետ: Հայկական կողմից կորուստներ չկան։
...
ԱՄՆ-ը հավատում է և հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կկարողանան անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
...
Ադրբեջանական օկուպացիոն ուժերի կողմից հրետանային հարվածի և ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Արցախում ութ օր առաջ զոհվել է Արցախի Պաշտպանության բանակի չորս զինծառայող: Հայերը սպանվել են այն ժամանակ, երբ Վաշինգտոնում ընթանում էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև խաղաղության բանակցությունները։
...
ԱՄՆ-ն ոգևորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան բանակցությունների դրական դինամիկայով, ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

Եվ հիմա հանկարծ չհամարձակվեք դատապարտել ԱՄՆ ի դեսպանին։ Ամերիկացիները, ռուսները, եվրոպացիները, իրանցիներն իրենց քաղաքականությունն ընդամենը կառուցում են Հայաստանի իշխանությունների համաձայնության շրջանակներում՝ Արցախը Ադրբեջանի կազմի մեջ տեսնելու (այսինքն՝ Արցախը ոչնչացնելու համաձայնության) շրջանակներում։ Իհարկե, ամեն աշխարհաքաղաքական կենտրոն դրդում է Հայաստանին շարժվել իրեն ձեռնտու ճանապարհով, սակայն վերջին խոսքը, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանություններինն է։ 
Ի դեպ, երեկ Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու պատրաստակամության մասին խոսել է ՀՀ ԱԺ իշխանական ֆրակցիայի պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Մնացած հիմար բարբաջանքները՝ արցախցիների Ադրբեջանի կազմում <անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային երաշխիքների》մասով, ընդամենը հայերի հավաքական ինքնասպանության գնալու համաձայնության «գույնզգույն» փաթեթավորումն են։
Կարծում եք՝ «Ղարաբաղը տանք՝ հանգիստ ապրենք» դավաճանությունը մարսելո՞ւ ենք։
Ոչ... չենք մարսելու։
Հաստատ չենք մարսելու։
Երաշխավորված չենք մարսելու, քանզի հետո գալու է «Սյունիքը տանք՝ հանգիստ ապրենք», «Սևանը տանք՝ հանգիստ ապրենք», «Տավուշը տանք՝ հանգիստ ապրենք», «Երևանը տանք՝ հանգիստ ապրենք» և այսպես շարունակ։
Չե՞ք հավատում։

Իսկ եթե ընդամենը երեք տարի առաջ ասեի, որ ՀՀ իշխանությունները 2023 թվին համաձայնելու են Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, ինձ ինչ՞ կասեիք։ Հը՞․․․

Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչ անմարդկային տանջանքով ենք վերականգնվելու ապագայում՝ այս թրքահաճո, ադրբեջանամետ, հակահայկական արյունոտ «կրկեսից» հետո, որ սրանք բերեցին մեր գլխին։

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image