Բաղրամյան պողոտայում ոստիկանական շարքերը փակել են բազմահազարանոց երթի ճանապարհը:
«Որևէ ավելորդ բան թույլ չենք տալու մեզ, հուսանք, որ մեր դիմացը կանգնած մեր ոստիկաններն էլ իրենց թույլ չեն տալու, ճանապարհը հանգիստ կբացեն, մենք էլ կշարունակենք մեր խաղաղ երթը»,- հավելեց նա:
Սակայն ոստիկանության ներկայացուցիչները սկսեցին հրել, ինչից հետո ծայրահեղ լարված իրավիճակ ստեղծվեց:
«Եթե ուզում եք մեզ վախեցնել, պարոն գեներալ, սխալվում եք։ Ոչ դուք ու ոչ էլ մեկ ուրիշն ինձ չի կարող վախեցնել ու չգոռգոռաս»,- Բագրատ Սրբազանն ասաց ոստիկանապետին: