Վաղը առավոտյան տեղի կունենա ԿԸՀ նորանշանակ նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ առաջին նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեն ԿԸՀ քարտուղարն ու ԼԸՀ նախագահի տեղակալը:
Նշենք, որ ԿԸՀ-ն ունի 7 անդամ, որից 3-ը նախկինից են մնացել` Արմեն Սմբատյան, Նունե Հովհաննիսյանն ու Սիլվա Մարկոսյանը: ՔՊ-ն առաջարկել էր նրանց նորից առաջադրվել, նրանք էլ համաձայնել էին: Մյուս երեք անդամները նոր են ընտրվել:
Մենք տեղեկացանք, որ վաղվա նիստում Արմեն Սմբատյանը կընտրվի ԿԸՀ քարտուղար, իսկ Նունե Հովհաննիսյանը` փոխնախագահ: