Այլ

45 տարի առաջ կատարված սպանությունը բացահայտվել է

45 տարի առաջ կատարված սպանությունը բացահայտվել է

Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Լարի Դին Բարունը։ Նա մեղադրվել է 45 տարի առաջ Բեւերլի Բրունոյին սպանելու մեջ։ Այս մասին հայտնում է CBS News-ը։ Հանցագործությունը բացահայտվել է ԴՆԹ նմուշների օգնությամբ, որոնք նկատվել էին սոուսի եւ գազավորված ըմպելիքի շշի վրա։ Համաձայն գործի նյութերի, 1981 թվականին 35-ամյա Բեւերլին մեռած էր հայտնաբերվել իր բնակարանում։ Նրան ամենայն հավանականությամբ խեղդամահ էին արել էկերտական լարով։ Դեպքի վայրի զննությունը ցույց էր տվել, որ պայքար է եղել։ Բեւերլիի ընկերոջ ալիբին հաստատվել էր։ Նա գտնվել էր աշխատավայրում։ Հիմնական կասկածյալ է դառնում Լարին։

Լարիի կինը եւ Բեւերլին եղել են մոտ ընկերուհիներ։ Լարիի մատին թարմ վնասվածք է արձանագրվել։ Սակայն ձերբակալելու համար պետք էին անհերքելի ապացույցներ կամ հանցանշաններ։ Եւ ահա՝ 45 տարի անց՝ 2025 թվականին գործը վերաբացվում է եւ պարզվում, որ Բեւերլին եւ Թելման ունեցել են համատեղ հիփոթեքային պարտավորություններ Դալասում։ Թելման ամուսնացել է Լարիի հետ եւ ամուսինները պահանջել են ամբողջովին մարել պարտքը, իսկ նա էլ մերժել է։ Սպանությունից մի քանի օր առաջ նրանց մեջ թունդ վեճ է եղել։ 26 թվականին՝ օպերատիվ միջոցառումների արդյունքում ոստիկանությունը առգրավել է Լարիից սոուսի եւ գազավորված ըմպելիքի տարաներ։ Գենետիկ փորձաքննությունը ցույց է տվել, որ Լարիի ԴՆԹ-ն համապատասխանում է Բեւերլիի հագուստի վրա եղած արյան հետքերի ԴՆԹ-ների հետ։ Դա էլ ապացուցել է Լարիի մեղավորությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոսկալի անկում

Սոսկալի անկում

Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...

×
Gallery Image