Ֆրանսիական ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատ» ոչ ֆորմալ առաջնորդ Մարին Լը Պենը կհաղթի 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին և երկրորդ փուլերում, ըստ Toluna Harris Interactive-ի կողմից M6-ի և RTL-ի համար անցկացված հարցման։
Հուլիսի 7-ին ծայրահեղ աջակողմյան առաջնորդի դատավճռից հետո անցկացված հարցումը ցույց է տվել, որ Լը Պենը կարող է առաջին փուլում ապահովել ձայների 35%-ը։
Հարցման համաձայն՝ «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը կզբաղեցնի երկրորդ տեղը՝ 16%-ով։
Երկրորդ փուլում, ըստ հարցման, Լը Պենը կառաջնորդի ձայների 51%-ով, որին կհաջորդի աջակենտրոն Horizons կուսակցության առաջնորդ Էդուարդ Ֆիլիպը՝ 49%-ով։ Նախորդ հարցման ժամանակ նրանք ստացել էին համապատասխանաբար 52% և 48%։
Հարցումն անցկացվել է առցանց, հուլիսի 7-8-ը։
Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին Փարիզի վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Մարին Լը Պենի դատավճիռը ԵՄ միջոցները չարաշահելու համար, սակայն մեղմացրեց նրա ընտրություններին մասնակցելու արգելքը։ Դրանից հետո քաղաքական գործիչը հայտարարեց, որ մասնակցելու է 2027 թվականի նախագահական ընտրություններին։