Ժամանց

Պատարագների մեծ սիրահար Մգեր Արմենիան դիտողություն է ստացել

Պատարագների մեծ սիրահար Մգեր Արմենիան դիտողություն է ստացել

Մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը  պահանջած, վերջին շաբաթներին էլ նրան միացած, կիրակի օրերին էլ Փաշինյանի աջակիցների հետ պատարագներին մասնակցած երգիչ Մգեր Արմենիա նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իր իսկ կողմից հարուցած վարչական վարույթը կարճել է` բավարարվելով նրան դիտողություն տալով։

Բանն այն է, որ Հանձնաժողովը 2 անգամ արձանագրել է` Մգեր Արմենիան իր "Ազգի ձայնը" կուսակցության ծախսերի, եկամուտների մասին հայտարարագիր չի ներկայացրել, ստացել է նախազգուշացում, որից հետո եւս հայտարարագիր չի ներկայացել։ Նոյեմբերին տեղի ունեցած նիստով հանձնաժողովը որոշել է` կարճել` տալով միայն բանավոր դիտողություն։

Արձանագրենք, որ նմանատիպ դեպքերում ԿԿՀ-ն բավականին խիստ է գտնվել այլոց նկատմամբ, օրինակ, որեւէ պաշտոնյայի հարազատներին  տուգանել է 200 հազար դրամով, այս դեպքում իրավիճակն ավելի մեղմ է գնահատել։ Ըստ ամենայնի, դա պայմանավորված է երգչի ճամբարափոխությամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image