Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը Նոր տարուց անմիջապես առաջ Tesla-ի 268,000 բաժնետոմս է նվիրաբերել բարեգործական կազմակերպությունների, որոնց անունները չեն հրապարակվում: Դրա մասին ասված է ընկերության հայտարարության մեջ:
Մասկը, որին պատկանում է Tesla-ի մոտ 12,8%-ը, նվիրատվությունն արել է որպես իր «տարեվերջյան հարկային ծրագրի» մի մաս՝ «որոշ բարեգործական կազմակերպությունների», որոնք «ներկայում մտադիր չեն վաճառել նման բաժնետոմսեր», ասվում է հայտարարության մեջ։
Նվիրատվությունը 2022 թվականի նմանօրինակ արարքի կրկնությունն է, երբ Մասկը 1,95 միլիարդ դոլար արժողությամբ Tesla-ի բաժնետոմսեր նվիրաբերեց: 2021 թվականին նա մոտ 5,74 միլիարդ դոլար է նվիրաբերել իր շահույթ չհետապնդող կազմակերպությանը՝ Մասկի հիմնադրամին, նշել է Reuters-ը։ Վերջին նվիրատվությունը գնահատվել է մոտավորապես 108,2 միլիոն դոլար:
Մասկի հիմնադրամը դրամաշնորհներ է առաջարկում տարբեր նպատակների համար, որոնց թվում՝ «անվտանգ արհեստական բանականության մշակմանը՝ ի շահ մարդկության»։