Ժամանց

Ինչ է հիշեցրել Թոփուրիան Ծառուկյանին

Ինչ է հիշեցրել Թոփուրիան Ծառուկյանին

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիան արձագանքել է այն կարծիքներին, թե  խուսափում է դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի հետ հնարավոր մենամարտից։

Վրացի մարտիկը հիշեցրել է, որ Ծառուկյանը ժամանակին հրաժարվել է Իսլամ Մախաչևի դեմ չեմպիոնական մենամարտից, որը նախատեսված էր 2025 թվականի հունվարին՝ UFC 311 մրցաշարի շրջանակում։ Թոփուրիայի խոսքով՝ այդ որոշումը հարցեր է առաջացնում, հատկապես այն պարագայում, երբ խոսքը վերաբերում էր տիտղոսի համար պայքարին։

Չեմպիոնը նշել է, որ գրեթե բոլոր պրոֆեսիոնալ մարտիկները կարիերայի ընթացքում բախվում են մեջքի ցավերի կամ այլ վնասվածքների, սակայն շատ դեպքերում, միևնույն է, դուրս են գալիս օկտագոն։ Նրա գնահատմամբ՝ տվյալ իրավիճակում Ծառուկյանի քայլը դժվար է հիմնավորել, քանի որ նա ուներ իրական հնարավորություն պայքարելու չեմպիոնական գոտու համար, սակայն ընտրեց հրաժարվել մենամարտից։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image