Միջազգային

Ուսուցիչները դեմ են, որ Էրդողանի լուսանկարը փակցնեն դպրոցներում․ նոր սկանդալ

Ուսուցիչները դեմ են, որ Էրդողանի լուսանկարը փակցնեն դպրոցներում․ նոր սկանդալ

Թուրքիայում երիտասարդության և սպորտի օրը, Ամասիա նահանգում գտնվող Սերդար Զերեն միջնակարգ դպրոցում միջադեպ է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարի հետ կապված։ Ուսուցիչը քննադատություններ էր հնչեցրել լուսանկարի հետ կապված՝ ասելով. «Քաղաքականությունը մի՛ բերեք դպրոցներ»։

Դրանից հետո ուսուցչին տուգանել են և որպես տույժ գումար պահել աշխատավարձից։ Նույն դպրոցի երաժշտության ուսուցիչ Մուստաֆա Օլգյունը սոցիալական ցանցերում ևս քննադատել է նախագահի դիմանկարը դպրոցներում կախելու դեպքերը, փոխանցում է Ermenihaber-ը։

«Քաղաքականությունը մի՛ բերեք դպրոցներ. մեր դպրոցները քաղաքականության վայրեր չեն։ Մենք ասում ենք՝ թողե՛ք մեր երեխաներին հանգիստ, բայց, ցավոք, կրթության նախարարությունը շարունակում է քաղաքականությունը մեր դպրոցներ բերել»:

Նման հայտարարություններից հետո ուսուցիչների պահվածքը որակվել է որպես կարգապահական խախտում։

«Իմ հայտարարություններից, գրառումներից կամ բացատրություններից որո՞նք են իրականությանը չհամապատասխանող, կամ ինչ կերպ է ենթադրյալ արարքը համարվում կարգապահական խախտում», – արձագանքել է Օլգյունը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image