Հասարակություն

Տառանի նման

Տառանի նման

Համառությունն ու աշխատասիրությունը միշտ արդյունք են տալիս` անկախ գործադրողի մտադրություններից ու ծրագրերից: Դրա ամենավառ օրինակը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է, որը հետեւողականորեն գնում է իր ծրագրերի իրականացման ուղղությամբ, անգամ եթե դրանք հայկական պետականության, հայի ոգու, հայի իղձերի ու հազարամյա երազանքների ոչնչացմանն են ուղղված: Հայամետ եւ հանրօգուտ ծրագրեր ունեցողները պետք է նրանից օրինակ վերցնեն եւ նույնքան հետեւողականությամբ գնան իրենց նպատակների ուղղությամբ` արհամարհելով բանտ ու հալածանք, հայհոյանք ու անեծք, ֆինանսների բացակայություն, հանրային արձագանքի բացակայություն:

Այսինքն, այն, ինչ անում է Փաշինյանը` բացարձակապես չլսելով իրեն ուղղված հայհոյանքն ու քննադատությունը, հաղթահարելով անհաղթահարելի թվացող «խոչընդոտները»: Առհասարակ, միշտ հաջողության հասնում են հաստատակամ, նպատակասլաց մարդիկ, որոնք օրնիբուն աշխատում են, չեն հոգնում, չեն ծուլանում: Ընդդիմադիր շրջանակներում, հանրային դաշտում էլ որոշակի հաջողություններ հենց նման մարդիկ են արձանագրում: Մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Արման Թաթոյանն ու Ռուբեն Մելիքյանը, օրինակ, իրենց աշխատասիրության եւ ընտրած ուղուն նվիրվածության շնորհիվ են հարգանք ու լսարան նվաճել: Հազար դժվարությունների հանդիպած Էդգար Ղազարյանը, օրինակ, քաղաքական կապիտալ չկարողացավ կուտակել, բայց մեծ լսարան ունի արդեն, որը եւս համառ աշխատանքի արդյունք է: Անգամ կուսակցությունների դեպքում` կայուն էլեկտորատ եւ քաղաքական դաշտում ներկայացվածություն ունեն այն քաղաքական ուժերը, որոնք երկար տարիների հետեւողական աշխատանք են տանում, օրինակ` ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն: Եվ «Մայր Հայաստանն» էլ Երեւանի ավագանու կազմում կատարած աշխատանքի շնորհիվ է քաշ հավաքում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image