Այլ

Հյուսիսային Կորեայի առաջնորդի կինը վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առջև

Հյուսիսային Կորեայի առաջնորդի կինը վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առջև

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ընի կինը՝ Ռի Սոլ Ջուն, չորեքշաբթի օրն ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է պետական լրատվամիջոցներում՝ միանալով իր ամուսնուն երկրի ամենամեծ տոներից մեկի համերգին:

Գրել է միջազգային «ՌՈՅԹԵՐՍ» լրատվական գործակալությունը։

Հյուսիսկորեական իշխող Աշխատավորական կուսակցության պաշտոնական «Ռոդոնգ Սինմուն» թերթը թողարկել է զույգի լուսանկարները Կիմի հանգուցյալ հոր ու նախկին առաջնորդ Կիմ Ջոնգ Իլի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:

Ռին հաճախ էր ուղեկցում Կիմին հանրային մեծ իրադարձություններին, բայց անցյալ տարվա հունվարից նրան չէին տեսել Լուսնային ամանորյա տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը՝ շահարկումներ հարուցելով նրա առողջության և հավանական հղիության վերաբերյալ:

Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը երեքշաբթի օրն օրենսդիրներին ասել է, որ Ռին, կարծես, ձեռնպահ է մնացել արտաքին գործունեությունից՝ կորոնավիրուսային վարակները կանխելու համար։ Հարավկորեական ԱՀԾ-ն հավատացած է, որ Ռին ու Կիմը երեք երեխա ունեն, որոնց մասին հրապարակավ քիչ բան է հայտնի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image