Իրավունք

Երկու տարի առաջ այս օրը տեղի ունեցավ մի սահմռկեցուցիչ հանցանք

Երկու տարի առաջ այս օրը տեղի ունեցավ մի սահմռկեցուցիչ հանցանք

Երկու տարի առաջ այս օրը՝ 2024թ. ապրիլի 15-ին, տեղի ունեցավ մի սահմռկեցուցիչ հանցանք։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող, որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չհանդիսացող մի երիտասարդ տղա՝ Սամվել Վարդանյանը, լինելով ձերբակալված, լինելով ոստիկանության ԼԻԱԿԱՏԱՐ վերահսկողության ներքո, ենթարկվեց դաժան հաշվեհարդարի ու զազրելի խոշտանգման։ «Անհայտ» դիմակավորների կողմից։

Այդ «անհայտ անձինք» մինչ օրս բացահայտված չեն - նրանց ինքնությունը կպարզվի միայն իշխանափոխությունից հետո։ Սակայն Սամվելին ուղեկցող երկու ոստիկանների ինքնությունը հո՞ հայտնի է։ Մինչդեռ նրանց այդպես էլ մեղադրանք չներկայացվեց գոնե անփութության համար։

Սամվելի գործն այն անհերքելի փաստարկն է, որը միշտ կարելի է «հրամցնել» նիկոլական ռեժիմի ժողովրդավարության մասին բարբառող ցանկացած ճարտասանի։ Սամվելի գործն այն խարանն է, որից նիկոլական անմարդկային ռեժիմը չի կարող ձերբազատվել երբեք։

Ռուբեն Մելիքյան

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image