Միջազգային

Իրանի հետ համագործակցելու համար սպառնացել է սանկցիաներով

Իրանի հետ համագործակցելու համար սպառնացել է սանկցիաներով

ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը կարող է սանկցիաներ կիրառել այն ընկերությունների հանդեպ, որոնք համագործակցում են իրանական ավիափոխադրողների հետ։ «Իրանական՝ սանկցիաների տակ գտնվող ավիաընկերությունների հետ բիզնեսի վարումը կարող է սպառնալ, որ այդ ընկերությունները կարող են հայտնվել ամերիկյան սանկցիաների տակ։

Օտարերկրյա կառավարությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի իրենց իրավազորության ներքո գտնվող ընկերությունները այդ ընկերությունների օդանավներին ծառայություններ չմատուցեն։ Դա վերաբերվում է նաեւ ավիացիոն վառելիքին, սննդին եւ այլն»,- համաձայն The Wall Street Journal-ի, ասել է նախարար Բեսենթը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image