Իրավունք

Ընտանեկան բռնության եւ անչափահասների հանցագործությունների դեպքերն աճել են

Ընտանեկան բռնության եւ անչափահասների հանցագործությունների դեպքերն աճել են

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է, որ 2025 թվականի ընթացքում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվել է 2.398 քրեական վարույթ (2024-ին՝ 2.207), որից 630-ը փոխանցվել է 2024 թվականից: 2025 թվականին 157 քրեական վարույթ է քննվել՝ 159 անձի վերաբերյալ եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան (2024-ին՝ 197 վարույթ՝ 195 անձ):

Ինչպես տեսնում ենք, ընտանեկան բռնության դեպքերը 2025-ին էապես աճել են, նախորդ տարվա համեմատ: Բայց թվերն աճել են ոչ միայն ընտանեկան բռնության դեպքերով, այլ նաեւ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների մասով։
Քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2025 թվականի ընթացքում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների 464 վարույթ, իսկ 2024 թվականին՝ եղել է ընդամենը 444 վարույթ։ 464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 60 քրեական վարույթ՝ 78 անձի վերաբերյալ), դրանցից միայն 1-ով է դատավճիռ կայացվել, իսկ 177-ը կարճվել են (2024-ին՝ 163 էին կարճվել)։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image