Հարցազրույց

Ես հավատարիմ եմ եղել իմ ժողովրդին ու հայրենիքին․ Վահան Քերոբյան

Ես հավատարիմ եմ եղել  իմ ժողովրդին ու հայրենիքին․ Վահան Քերոբյան

Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի ունեցավ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գործով հերթական դատական նիստը։ Ինչպե՞ս եղավ, որ Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ նախարարներից մեկը հայտնվեց դատարանում՝ մեղադրյալի աթոռին։ Դատարանի բակում «Հրապարակ»-ին տված հարցազրույցում Քերոբյանը նշեց, որ ինքը ոչ թե Փաշինյանին է հավատարիմ եղել, այլ իր հայրենիքին ու ժողովրդին։ 

«Թե ինչու ինձ հետ այսպես եղավ, շատ պարզ է։ Ես իմ աշխատանքի ընթացքում եղել եմ վճռական, փորձել եմ կառավարության մատնանշած ծրագրերն իրականացնել ամբողջությամբ, այդ ճանապարհին ձեռք եմ բերել թշնամիներ»,-ասաց նա։ Քերոբյանը կարծում է, որ իշխանությունը խնդիր է ունեցել իր պաշտոնին նշանակել այնպիսի մարդու, որն ավելի «հարմար» է, ոչ թե անհարմար։ 

«Փորձել եմ իմ աշխատանքի մեջ լինել պրոֆեսիոնալ, ծառայել իմ ժողովրդին։ Իմ կերպարն այսպիսինն է, հավատարիմ եմ եղել իմ հայրենիքին ու ժողովրդին։ Ինձ ներկայացված մեղադրանքը չափազանց ցավալի է, իմ աշխատանքի ընթացքում երբեւէ որեւէ կոռուպցիոն թեմաների մեջ չեմ թաթախվել։ Անգամ մեղադրող կողմը որեւէ դրդապատճառ չի նշում, քննիչներից մեկն էլ դատական նիստերից մեկում պնդեց, որ էկոնոմիկայի նախարարությաան աշխատակիցներն իրենց կարծիքով աշխատել են այնպես, որ ապահովեն լավագույն արդյունքը պետության համար»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image