Հասարակություն

Նոր մանրամասներ դիվերսիոն հարձակումից

Նոր մանրամասներ դիվերսիոն հարձակումից

Արցախում տեղի ունեցած դիվերսիոն հարձակումը, որն այսօր ցնցել է հանրությանը, երեք մարդկային զոհ պատճառեց մեզ։

Արդեն հաղորդել ենք, որ առավոտյան ժամը 10-ին «Խայփալու» կոչվող տեղանքում դարանակալած դիվերսանտների խումբը՝ մոտ 10 հոգուց կազմված գնդակոծել է ոստիկանության հերթափոխի գնացող մեքենան, որի արդյունքում ոստիկանության երկու ծառայողները տեղում են, մահացել, մյուսը՝ ավելի ուշ։

Մենք նոր մանրամասներ ենք պարզել այս դիվերսիայի հետ կապված։ Արցախի ղեկավարության հրահանգով, հենց տեղում ոչնչացվել են մեքենայի վրա կրակ բացած երեք դիվերսանտները։ Նրանց դիակները տեւական ժամանակ մնացել են դեպքի վայրում եւ միայն ադրբեջանական կողմի՝ ռուս խաղաղապահներին ուղղված խնդրանքներից հետո, հայկական կողմը թույլ է տվել, որ ադրբեջանցիները գան իրենց դիակները տանեն։

Մենք տեղեկացանք, որ Արցախի նախագահից եւ ՊԲ հրամանատարությունից հրահանգ է իջեցվել՝ կոշտ եւ համարժեք արձագանքել բոլոր նման դրսեւորումներին եւ անխնա պատժել Արցախի վրա ոտնձգության ցանկացած փորձ։

Մոտակա ժամերին Արցախի ՊԲ-ն կհրապարակի նաեւ տեսանյութ եւ դիվերսանտների նկատմամբ պատժիչ գործողության կադրերը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image