ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան, ՀՀ իշխանությունը փորձում է ներկայացնել որպես մեծագույն ձեռքբերումը, և հպարտանում է, որ այս կարգի բարձրաստիճան պաշտոնյա դեռ Հայաստան չէր եկել: «Հրապարակի» զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
-Ըստ Ձեզ` ի՞նչ նպատակով Վենսը այցելեց տարածաշրջան եւ հատկապես Հայաստան, արդյո՞ք այցը կնպաստի Հայաստանի արտաքին քաղաքական անվտանգության ապահովման հարցերի լուծմանը:
-Սկսենք վերջից` Հայաստանի անվտանգության հարցեում դա ոչ մի դերակատարություն չի ունենա, մենք կարող ենք ընդամենը նշել, որ իր այցը Հայաստանում մոդուլային ատոմակայանի կառուցուման խնդիրն էր, որովհետև սա արտաքին քաղաքականության կոնտեքստում է դրվում, մասնավորապես՝ տեր կանգնել, կամ ձեռք բերել, կամ հնարավորինս վերցնել իր հսկողության տակ բոլոր առևտրային հնարավոր ճանապարհները եւ էներգետիկ ռեսուրսները: Նավթային պաշարները, ինչպես արեց Վենեսուելայում, ատոմակայանների կառուցումը, ինչպես՝ Հայաստանում: Հայաստանում մոդուլային ատոմակայանի կառուցման խնդիրն էր, որը նա բրդեց առաջ, եւ ստորագրեց համապատասխան փաստաթուղթը: Անկախ նրանից, որ այդ մոդուլային ատոմակայանը աշխարհի ոչ մի երկրում, անգամ Ամերկայում, չկա, բայց Հայաստանը պետք է դառնա փորձադաշտ ու կդառնա: Հիմա դա երբ կկառուցեն, քանի տարում կկառուցեն, բնականաբար, այդ ամեն ինչը իր հաշվին չի լինելու, Հայաստանը կրկին պարտք է վերցնելու: Փաստորեն, մենք հիմա էլ ընկանք ատոմակայանի կառուցման խնդրի տակ, իսկ ինչո՞ւ ընկանք, որովհետև իշխող քաղաքական ուժին 2018 թվականին իշխանության բերեց նույն ԱՄՆ՝ 3 խնդիր լուծելու համար: Առաջին խնդիրը՝ ըստ իրենց լուծել են. Արցախի հարցը փակվել է, երկրորդ խնդիրը լուծման ընթացքում է, դա Զանգեզուրի միջանցքի տրամադրումն է, եւ երրրորդը՝ Հայաստանի եւ Ռուսատանի ռազմատնտեսական կապերի խզումը: Ռազմաքաղաքականը առումով այն սառեցված վիճակում է, իսկ տնտեսական կապերն էլ՝ խզման գործընթացում են, որովհետև ռուսական բիզնեսին պատկանող խոշոր ենթակառուցվածքները կամաց- կամաց Ռուսաստանից վերցնում են: Մասնավորապես ՀԷՑ-ը վերցրեց կառավարման, և հավանական է, որ կվաճառվի օտարերկրյա` ոչ ռուսական ընկերության: Երկրորդը՝ ատոմակայանը, որը Ռուսաստանը կառուցել էր, և պատրաստ էր կրկին նոր ատոմակայան կառուցել, դրա փոխարեն, Հայաստանի իշխանությունները ամերիկացիների հետ մոդուլային ատոմակայան կառուցելու փաստաթուղթ ստորագրեցին: Մնաց երկաթուղին, դա էլ տարբեր թվեր են նշում: Մի մասը նշում է, որ այս տարվա վերջին է ավարտվում կառավարման 30-տարին, ռուսական կողմը նշում է, որ 2038 թվականին է ավարտվում կառավարման ժամկետը: Եթե վերընտրվեց այս իշխանությունը, հնարավոր է, որ այս տարվա վերջ էլ փակեն երկաթուղու հարցը եւ փաստացի ռուսական կողմի միակ տնտեսական եթակառուցվածքը Հայաստանում կմնա ՎՏԲ բանկը, դա փակելն էլ այս իշխանության համար պրոբլեմ չի: Ու սրանով արդեն ռուսական լուրջ տնտեսական ենթակառուցվածքային բիզնեսը Հայստանից դուրս կմղվի:
-Արդյո՞ք Վենսի այցը աջակցությունն էր Փաշինյանին` ընտրություններից առաջ: Հայաստանը կարծես ԱՄՆ ձեռքում գործիք է:
- Հայաստանը ոչ միայն ԱՄՆ ձեռքի գործիքն է, այլ տարբեր երկրների ձեռքում է գործիք դարձել: Ինչ վերաբերում է ընտրություններին աջակցելուն, Վենսն իր խոսքում նշեց, որ Հայաստանի իշխանությունները խաղաղության երկարացման գործընթացին են կողմ: Անգամ եթե Վենսն այդ նպատակով չի ասել դա, Փաշինյանն իր նախընտրական ծրագրում օգտագործելու է, որ ունի ԱՄՆ աջակցությունը:
-Եթե հունիսի 7-ին իշխանությանը վերընտրվեց, ի՞նչ է սպասվում Հայասատանին:
-Իշխանության ընտրվելու դեպքում ատոմակայանի պայմանագիրը ուժի մեջ կմտնի և ամերիկացիները կսկսեն մոդուլային ատոմակայանի աշխատանքները: Երկաթգիծը նույնպես կվերցվի ռուսներից եւ կսկսվեն 102 ռազմաբազայի դուրս բերման աշխատանքները: Իսկ դրանից հետո Իրանը ինչպես այս ամենին կվերաբերվի` դժվար է ասել: Եթե ռուսական բազան հանեցին, չկա ոչ մի երաշխիք, որ Իրանից զորքերը չեն մտնի Հայաստան տարածք, պարտադիր չի պաշտոնական զորքերը: Եւ կարող է տարբեր զարգացումներ լինեն: Իրանը չի հանդուրժելու իր հյուսիսային սահմանի փակման գործընթացը: Իսկ եթե Իրանին չեզոքացրեցին ռազմական կամ այլ ճանապարհով, Ադրբեջանը կմտնի, կվերցնի Սյունիք եւ Վայոց ձորի մարզերը, Վարդենիսի շրջաները: Հայերին կքշի, այդ տարածքները կբնակեցնի ադրբեջանցիներով, կօգտվի Սևանից: Հայաստանից կմնա՝ Արարատ, Գյումրի, Նոյեմբերյանի մի փոքր տարածք, որտեղից հայերը կսկսեն արտագաղթել: