Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր տեղի ունեցավ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը: Կուտոյանին հրաժեշտ տալու էին եկել էքս նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ականներ, ուժայինների նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Յուրի Խաչատուրովը, Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը, ներկա էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Իշխանական թևից ներկայացել էին իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ծաղկեպսակ էր ուղարկել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Վարչապետ Փաշինյանը, հիշեցնենք, ցավակցական ուղերձ չէր հղել Կուտոյանների ընտանիքին, միայն կառավարության լրատվական վարչությունից էին ասել, որ վարչապետը ցավակցում է: Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել, սգո սրահի աջ և ձախ կողմերում տեղադրված էին Սերժ Սարգսյանի և նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ուղարկված ծաղկեպսակները:
Հասարակություն
Ամենաընթերցված
Կորուստ՝ Ագնեսա Շահնազարյանի ընտանիքում
Դերասանուհի Ագնես Շահնազարյանն իր ինստագրամյան էջում հայտնել է, որ կյանքից անժամանակ հեռացել է իր եղ...
Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալ...
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է արել. «Քիչ առաջ տեղի ունեցավ այն, ինչը սպասելի էր ա...
Հաջիեւը վերջնագի՞ր էր բերել Հայաստան
Հաջիեւը եկել է այն օրը, երբ ԿԸՀ-ն պետք է հրապարակեր խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքը, որի...
×
❮
❯