Պեսկովը` ԼՂ-ից խաղաղապահների դուրսբերման մասին

Պեսկովը` ԼՂ-ից խաղաղապահների դուրսբերման մասին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունները։ Նրա խոսքով՝ որոշ հարցեր արդեն համաձայնեցված են։

«Հիմա մենք բացարձակապես խոսում ենք նոր կյանքի մասին, իհարկե, կա Ադրբեջանի տարածք, երկու երկրների միջև բանակցություններ են ընթանում սահմանի սահմանազատման շուրջ, և դրա մի մասն արդեն համաձայնեցված է, սակայն դեռևս կան չհամաձայնեցված կետեր»,- ասել է Պեսկովը։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների՝ ԼՂ-ից հեռանալուն, Պեսկովը նշել է, որ նրանց համար տարածաշրջանում այլևս գործառույթներ չեն մնացել։

«Խաղաղապահների դուրսբերումը բխում է այժմյան իրողություններից, որոնք տարածաշրջանում ձևավորվել են այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանները՝ 1991 թվականի դրությամբ։ Աշխարհաքաղաքական իրողություններն այնտեղ փոխվեցին, և խաղաղապահներն այլևս գործառույթ չունեին կատարելու»,- նշել է Պեսկովը։