Հասարակություն

Իսկ դու ի՞նչ ես արել

Իսկ դու ի՞նչ ես արել

Ժողովրդի անտարբերությունից բողոքող տարբեր խմբեր եւ անհատներ, չգիտես ինչու, ուշադրություն չեն դարձնում այն համընդհանուր ապատիային եւ իներտությանը, որ տիրում է ամենուր: Այո, չէր կարելի հանգիստ հետեւել, թե ինչպես է մեկ կամ մի քանի անձ հանձնում Արցախն ու Հայաստանի ճակատագիրը վտանգում, բայց անձամբ դուք ի՞նչ եք արել դա կանխելու համար: Ընդվզե՞լ եք, կանխե՞լ եք, ասենք, ձեր աշխատավայրում տեղի ունեցող որեւէ անարդարություն, բռնե՞լ եք որեւէ միջին մասշտաբի չինովնիկի, որեւէ լկտիացած ՔՊ-ականի ձեռքը, երբ նա սխալ բան է արել: Փորձե՞լ եք 5 տարի առաջ բախտի բերմամբ իշխանության եկած այս խմբակի անդամներից որեւէ մեկին հասկացնել, որ մեր երկիրն իրենց հոր տնից «նվեր» չեն ստացել, որ քամուն տան ու բոլորիս ճակատագիրը վտանգեն: Իսկ քաղաքական ուժե՞րը. արդյոք անո՞ւմ են այն, ինչ պարտավոր են անել:

Հասկացանք, որ դրսից ու ներսից սրանց ատամներով պահում են, որ իրենց հակահայկական ծրագրերն ավարտին հասցնեն, իսկ դուք` ընդդիմադիր եւ ոչ այնքան ընդդիմադիր կոչվածներդ, ի՞նչ եք անում, որ կանխեք դա: Ձեզնից ակնկալվող նվազագույնն անո՞ւմ եք, թե՞ ոչինչ չանելու պատճառաբանություններ գտնելով եք զբաղված:

Ինչպե՞ս կարելի էր չմասնակցել Երեւանի ընտրություններին, իրական մրցակցություն չապահովել, ընդդիմադիր եւ այս իշխանություններից զզված հասարակության գիտակից մասին այլընտրանքային ընտրության հնարավորություն չտալ: Գուցե տիտղոսակիր ընդդիմության պասիվությունն ինչ-որ բացատրություն ունի` նրա ժամանակն արդեն անցել է, իսկ ինչո՞ւ չմտան ընտրապայքարի մեջ մյուսները: Ինչո՞ւ թեկնածուների մեջ չեն Ավետիք Չալաբյանը, Արման Թաթոյանը, Արթուր Վանեցյանը եւ ուրիշներ: Ծուլությո՞ւնը, վա՞խը, թե՞ ստվերային պայմանավորվածությունները խանգարեցին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image