Վեդիում ՔՊ-ական տղամարդ թեկնածուն գրել է, որ ինքը «այրի է». լուսանկար

Վեդիում ՔՊ-ական տղամարդ թեկնածուն գրել է, որ ինքը «այրի է». լուսանկար

Մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի համայնքում նոր ընտրություններ կանցկացվեն։ Թեկնածուներն արդեն ներկայացնում են իրենց հայտարարագրերը, որտեղ հերթական զավեշտալի դեպքն է գրանցվել ՔՊ-ական թեկնածուներից մեկի կողմից։ Վեդի համայնքի ավագանու թեկնածու Խաչատրյան Համլետն իր գույքի և եկամուտների հայտարարագիրը լրացնելիս ընտանեկան դրությունը նշել է՝ «Այրի»։ Այսինքն՝ տղամարդ թեկնածուն իրեն ամուսինը կորցրած կին է համարում։

Նշենք, որ այսպիսի զավեշտալի դեպք գրանցվել էր նաև Դիլիջանի ընտրությունների ժամանակ, երբ քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն իր սեռը նշել էր «արու», ինչպես կենդանիների դեպքում է։ ՔՊ-ականներից, փաստորեն, այսպիսի երևույթները հեռու չեն, քանի որ նրանց մեծ մասը, հատկապես համայնքներում, տարրական գրագիտությունից զուրկ են, շատերն ուղղակի բարձրագույն կրթություն չունի, իսկ որոշներն անգամ նորմալ գրել-կարդալ չգիտեն։