Պրն Հարությունյան, մետրոյի ժետոն ենք բերել, որպեսզի գնաք տուն

Պրն Հարությունյան, մետրոյի ժետոն ենք բերել, որպեսզի գնաք տուն

«Հայաստանի երիտասարդական միության», ԵՊՀ մի շարք ուսանողների կողմից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով համատեղ կազմակերպած բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց շարունակվում է։

«Պրն Հարությունյան, մետրոյի ժետոն ենք բերել, որպեսզի գնաք տուն։ Մեզ ձեր նման նախարար հարկավոր չէ, դուք ձախողել եք այս ոլորտը։ Սա միայն դաշնակցական երիտասարդների պահանջը չէ, բոլորը ուզում են, որ դուք հեռանաք»,-նշում են ակցիայի մասնակիցները։

«Հայաստանի երիտասարդական միության» անդամ Արգիշտի Գևորգյանը կոչով դիմեց ՀՀ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական կառույցներին՝ ուսանողական խորհուրդներին, այս հարցի վերաբերյալ իրենց տեսակետն արտահայտելու համար։

Հարությունյանի հրաժարականը պահանջողների  խոսքով՝ քիչ անց կհայտարարվի հետագա գործողությունների մասին։