Սերժ Սարգսյանը ներկա է Հրայր Թովմասյանի դստեր հարսանիքին

Սերժ Սարգսյանը ներկա է Հրայր Թովմասյանի դստեր հարսանիքին

«Փրայմ Հոլ» ռեստորանային համալիրում մեկնարկել է Հրայր Թովմասյանի դստեր հարսանեկան արարողությունը։ Փեսացուն Վալերի Գրիգորյանն է:

Hraparak.am-ին փոխանցեցին՝ մոտ 250-հոգանոց համեստ, ավանդական հարսանիք է: Ի թիվս այլոց՝ հյուրերի ցանկում են նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ՝ Վաչե Գաբրիելյան, Դավիթ Հարությունյան, Արմեն Աշոտյան, Էդուարդ Շարմազանով, նաև ՍԴ-ից կան հյուրեր, այդ թվում ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը:

Ներկա է գտնվել նաև ՀՀԿ նախագահ և Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը երկար չի մնացել: