Ավինյանի խորհրդականն ազատվել է աշխատանքից

Ավինյանի խորհրդականն ազատվել է աշխատանքից

Մեր տեղեկություններով` այսօր աշխատանքից ազատվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը:

Քիչ անց պաշտոնապես ազատման որոշումը կհրապարակվի: Մեզ ասացին, որ Էլոյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն, պատճառը որն է` չասացին, միայն հայտնի է, որ գնալու է մասնավոր ոլորտ աշխատանքի:

Նշենք նաև, որ այս օրերին շրջանառվում էր Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի` աշխատանքից ազատման մասին տեղեկությունը, սակայն Սիսեռյանը մինչ այս պահը դեռ աշխատում է, փոխարենը ազատվեց Ավինյանի խորհրդականը:

Հիշեցնենք, որ «Հրապարակը» այս մասին գրել էր դեռ մարտ ամսին։