Քիչ առաջ տեղեկացանք, որ Երեւանում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Մեր տեղեկություններով, Սայաթ-Նովա փողոցում երիտասարդը բղավել է «Նիկոլ դավաճան», որից հետո ոստիկանները վերջինիս բերման են ենթարկել։
Փորձեցինք կապ հաստատել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ անծանոթ քաղաքացուց է իմացել միջադեպի մասին։ Այժմ գնում է Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք՝ պարզելու դեպքի մանրամասները։
Հ.Գ Քիչ առաջ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, որոշ մանրամասներ ներկայացրեց միջադեպի վերաբերյալ։ Ըստ որի, երիտասարդը փողոցում դեմ առ դեմ Նիկոլ Փաշինյանին անվանել է դավաճան, որից հետո ոստիկանները նրան բերման են ենթարկել։
Այս պահին Ռուբեն Մելիքյանին են միանում նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ։