Ինչո՞վ է զբաղված ՀՀ հարկատուների հաշվին իր փայը ստանալու համար ԱՄՆ-ից Հայաստան եկած Սինանյանը 

Ինչո՞վ է զբաղված ՀՀ հարկատուների հաշվին իր փայը ստանալու համար ԱՄՆ-ից Հայաստան եկած Սինանյանը 

Հատկապես ռուսաստանաբնակ շուրջ 2 միլիոնանոց  հայ համայնքը  վերջին մի քանի օրերին ապրում են կարելի է ասել՝ արտակարգ իրավիճակում։  Ինչպես պատմեց ռուսաստանում բնակվող ծանոթս՝ շատերը մեքենաներում պահում  են  մահակներ՝ ադրբեջանցիների հարձակումների դեպքում պաշտապանվելու համար։ Մոսկվայում բնակվող մեր շատ հայրենակիցներ իրապես վախեցած են իրենց հարազատների համար։ Այս երկու օրերի ընթացքում Երևանը լռում էր, և միայն ուշ հետկեսօրին ԱԳՆ-ից եղավ հայտարություն, որով դատապարտվում է արտերկրում ապրող մեր հայրենակիցների հետ բախումներ հրահրելու ադրբեջանցիների փորձերը, իսկ մերոնց կոչ է արվում չտրվել սադրանքների։ Նախքան կլիներ երկար թերևս՝ ուշացած հայտարարությունը, զրուցեցինք «Քառյակ մեդիա» հոլդինգի սեփականատերից նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի հետ։

-Պարոն Հակոբյան, Ձեր կարծիքով՝ Հայաստանից ինչ-որ ուղերձներ պե՞տք է լինեին։ Պաշտոնական մակարդակով, ոչ թե անհատների, որոնք կոչ են անում, որ  «մի արեք»։ Օրինակ՝ սփյուռքի հանձակատարի կողմից։

-Ոչ միայն Սփյուռքի հանձնակատարի, մենք ունենք Արտաքին գործերի նախարարություն, ունենք հանձնակատար, որը պետք է այդ գործերով զբաղվեր։ Իրենք տոտալ ոչինչ չեն արել։ Սփյուռքի հետ աշխատանքը հավասարեցված է զրոյի։ Եվ խայտառակություն է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում զբաղվել  Մոսկվայի խնդիրներով։ Քաղաք, որտեղ Հայաստանի չափ հայ է բնակվում, որում բնակվող հայերին  դժվար է անգամ  դասական իմաստով «սփյուռք» անվանել, քանի որ  ինքնաթիռով 2․30-3 ժամվա ճանապարհ է, այդ համայնքն ունի Հայաստանի համար ամենասերտ  կապերը և որն այդքան մեծ  ֆինանսական ազդեցություն ունի Ռուսաստանում։ Ինչո՞վ է զբաղվում ԱՄՆ քաղաքացի Սփյուռքի հանձնակատարը  բացի բյուջեի պարգևավճարները լափելուց, ոչ ոք չի հասկանում։ Առավոտից իրիկուն գոռում եք, երկրի վարչապետը մենակ էդ է կարողանում անել, որ «մենք՝ հայերս», «հպարտ», գոռան, ճվան․․․ եթե իր համար միտինգ լիներ, լավ կհավաքեր, բայց երբ խնդիր կա կազմակերպելու, մարդկանց հետ աշխատելու, էդ ամենը համակարգելու, որ սադրանքների չգնան, զրո աշխատանք։

-Իսկ չեք կարծո՞ւմ, որ նման կոչի դեպքում կստացվեր, որ հայերն էլ են ծեծում ու ստորացնում։ Դրա համար, միգուցե, ոչ պաշտոնական խողովակներով է արվում։

-Ամեն դեպքում, բռնությունը լավ բան չէ։ Հատկապես՝ բռնությունը օտար երկրի տարածքում, որտեղ այդ պետությունը կարող է բռնություն գործադրած ցանկացածի հարցը  լուծել օրենքի սահմաններում։ Անկախ նրանց՝ իր քաղաքացին է, թե չէ, եթե օրենք է խախտում։ Առավել ևս․ եթե բռնություն կիրառվում է, այն ծնում է պատասխան բռնություն։ Ու դրանից որևէ մեկը չի շահելու։ Հաստատ եթե  Մոսկվայում կամ Լոս Անջելեսում հայն ու ադրբեջանցին իրար ծեծեն կամ սպանեն, դրանից Ղարաբաղի հարցը չի լուծվելու։ Խնդիրն այն է, որ պետական իշխանությունը, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանն իր հանցագործ անկարողների բանդայով, բառի բուն իմաստով  զբաղված է առ ոչնչով։ Ինձ կարող է՞ ինչ-որ մեկը բացատրել, թե, օրինակ, սփյուռքի հանձնակատարը Մոսկվայի հայության հետ ի՞նչ խողովակներով է աշխատում։ Զարեհ Սինանյանը, որին բերել է այստեղ նշանակել Սփյուռքի հանձանակատար ու հայաստանյան հարկատուների հաշվին ու նրան տալիս է միլիոններով պրեմիաներ։ Տալիս է, ոորովհետև իր պարտքն է վերադարձնում։ Սինանյանն էր չէ՞ 2018-ին Լոս Անջելեսում ի պաշտպանություն Նիկոլ Փաշինանի ցույցեր կազմակերպում։ Հիմա եկել է իր փայը ստանալու։ Իր փայը ՀՀ հարկատուի փողն ուտելն է։

 Ինձ որևէ մեկը կարո՞ղ է ասել՝ Զարեհ Սինանյանն այս օրերին ընթացքում աշխատե՞լ է ազգային ինստիտուտների հետ։ Ասում են՝ ազգային ինստիտուտներն ինչի՞ համար են։ Բա դրա համար ենք ասում՝ եկեղեցին ոտնատակ մի՛ տվեք, մի քանդեք եկեղեցին։ Եկեղեցին աշխարհի հայերին իր շուրջը համախմբելու ազգային ինստիտուտ է։ Ասում ենք, որ մի քանդեք, որովհետև քանդելուց հետո այդ ենթակառուցվածքների հետ չի ստացվելու աշխատել։ Այս խայտառակությունն ասվածի ամենավառ ապացույցն է, որի ընդամենը մի փոքր երևացող մասն է այսօր երևում։ Չերևացողը դեռ առջևում է։