Մարդու գլխին չի կարելի էդ աստիճանի սարքել․ Ծառուկյան

Մարդու գլխին չի կարելի էդ աստիճանի սարքել․ Ծառուկյան

Գրել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը: Գագիկ Ծառուկյանին ու Սեդրակ Առուստամյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ԱԺ 2017 թվականի ընտրությունների ժամանակ կաշառք տալու համար։

««Ընտրություն է, բոլորս էլ գիտենք, որ գումարները նախատեսված է կենտրոնական գրասենյակում, որ, ասենք, վառելիք է, աշխատավարձ է, օգնություն է, բենզին է, վարձավճար է շենքերի համար: Թող մեկն ասի՝ չկա, թեկուզ նույն ինքը՝ Վազգեն Պողոսյանը, որին բռնել են փետրվարին, հունիսին նոր գործ են հարուցում, հասարակ տրամաբանություն է: Բռնել եք, հանցանք կա՝ դե ապացուցեք։ 53 հազար մարդու քննել են, կալանավորել են 3 օրով, մի ամսով, բայց վերջում ոչ մի բան չկա, էդքան հատորը թափել են մի կողմ, բռնել են մի Վազգեն Պողոսյան»,- մեղադրանքի ընթերցումից հետո հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։

«Եղբայր, եթե կա, թող հարգելի դատախազն ասի՝ Ծառուկյան, Պողոսն ասում ա, որ դու իրան տվել ես գումար։ Նա ոչ դեպուտատ էր, ոչ էլ պետք է դառնար: Կամ խոսք կա 170 միլիոնի մասին։ Ուրեմն, իրենց ասելով, 117 հազար ձայն պետք է լիներ, բայց տարել ենք 7000-8000 ձայն, ինչի՞ մասին է խոսքը։ Ես ավելին կասեմ, ավելի իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն, որ մարդու գլխին չի կարելի էդ աստիճանի սարքել։ Ես դեռ համբերատար լսում եմ, շատ հանգիստ լսում եմ։ Չի կարելի, էլի, ամոթ ա մի քիչ։ Ես էլ շատ բաներ ունեմ ասելու, բայց հզոր մարդիկ միշտ զուսպ են լինում, չափի մեջ հարգալից են լինում»,- ասել է նա։