Մշակույթ

ՌԴ դեսպանը շրջանցել է Բրյուսովի ուսանողների հարցը

ՌԴ դեսպանը շրջանցել է Բրյուսովի ուսանողների հարցը

Այսօր՝ ժամը 11-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հյուրընկալել էր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին, Երեւանում Մոսկովյան «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանին, ինչպես նաեւ «Ռուսկի դոմ» Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովին։ 

Ռուսական կողմի ներկայությունը Բրյուսովի անվան համալսարանում փոքրիկ աժիոտաժ էր առաջացրել հատկապես ուսանողների շրջանում, որոնք առիթից օգտվելով մի քանի հարց ուղղեցին դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ բուհերի միավորման թեմայով, սակայն դեսպանը շրջանցեց հարցը, խնդրելով նման հարցերով իրեն չդիմել, քանի որ իրավասու չէ պատասխանել, փոխարենը՝ ուղղորդեց ուսանողներին դիմել լիազոր մարմնին՝ ԿԳՄՍՆ-ին։

Հանդիպման ընթացքում դեսպանը հիմնականում խոսել է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա բարեկամությունից, որից հետո ռեկտորի ուղեկցությամբ շրջել է համալսարանի թանգարանում եւ առանց լրագրողների հարցերին պատասխանելու աննկատ հեռացել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image