«Օրենքով գողերին» փակելու հարցում իշխանությունը չի նահանջում. պատասխանը չի ուշանա (Տեսանյութ)

«Օրենքով գողերին» փակելու հարցում իշխանությունը չի նահանջում. պատասխանը չի ուշանա (Տեսանյութ)

Քրեակատարողական հիմնարկներում «օրենքով գողերի» եւ գողականների հրահրմամբ տեղի ունեցած անհնազանդության ակցիայից հետո էլ իշխանությունը չի պատրաստվում նահանջել այս ենթամշակույթը կրողներին զսպող օրենքի նախագծից։ «Մենք մտահոգություններ չունենք, ինչպես դուք եք ասում, որ նրանք չեն հանդարտվի։ Եթե այս տրամաբանությամբ մտածեինք, ուրեմն Քրեական օրենսգրքում մի քանի հարյուրից ավելի հանցակազմեր կան, ու ամեն հոդվածով դատապարտվածները կարող են բողոքի ակցիա անել՝ պահանջելով հանել այդ հոդվածը, իրենց չդատապարտել»,- մեր լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է «Իմ քայլը» խմբակցության պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ, ըստ լուրերի, հենց այդ նախագիծն էր պատճառ դարձել, որ ՔԿՀ-ներում դատապարտյալները ոտքի կանգնեն, քանի որ օրենքի ընդունումը մահակ է դառնալու հանցաշխարհի ներկայացուցիչների գլխին։ Մանրամասները՝ տեսանյութում: