Հասարակություն

Նոր մանրամասներ՝ ԱԱԾ-ի կեղծ համազգեստով մեծահարուստի կնոջը առևանգելու արտառոց դեպքից

Նոր մանրամասներ՝ ԱԱԾ-ի կեղծ համազգեստով մեծահարուստի կնոջը առևանգելու արտառոց դեպքից

Երեկ արտառոց դեպք է պատահել Երեւանում, մասնավորապես՝ Աշտարակի խճուղում գործող լողավազաններից մեկի տարածքից առևանգել են մի կնոջ, որը արտերկրում բավականին ազդեցիկ մարդու կին է։

Այս դեպքը ուշագրավ է նաեւ նրանով, որ առևանգողները եղել են Ազգային անվտանգության ծառայության կեղծ համազգեստով։

Դեպքի վերաբերյալ «Հրապարակ»-ին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել․ մասնավորապես այն, որ կինը լողալիս է եղել, երբ մոտեցել են, խոսել են հետը և արագ հեռացել։ Իրավապահ համակարգին այլ տեղեկություններ հայտնի չեն։

Քննչական կոմիտեից հետաքրքվեցինք դեպքի վերաբերյալ, մեզ միայն փոխանցեցին, որ առևանգողները դեռեւս չեն հայտնաբերվել,  չի հայտնաբերվել նաեւ առևանգված կինը։ Փաստի առթիվ քրեական վարույթ է հարուցվել։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image