Իսրայելը ԱՄՆ-ին հայտնել է, որ համաձայնել է նոյեմբերի 9-ից սկսած ամեն օր չորսժամյա մարդասիրական դադարներ անցկացնել Գազայի հատվածում։
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Իսրայելը կսկսի ամեն օր դադարներ իրականացնել հյուսիսային Գազայի մի քանի շրջաններում՝ դրանցիցի երեք ժամ առաջ համապատասխան հայտարարություն անելով: Իսրայելցիները մեզ ասացին, որ այս դադարների ընթացքում այդ տարածքներում ռազմական գործողություններ չեն լինի, գործընթաց, որը կսկսվի այսօր»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Քիրբին։
Բացի այդ, ըստ Քիրբիի, Գազայի հատվածում սկսում են գործել երկու հումանիտար միջանցքներ, որոնք խաղաղ բնակիչներին թույլ կտան լքել մարտական գործողությունների շրջանները։