Մարիամը լուրը վարչապետ հորից շուտ է հայտնել․․․

 Մարիամը լուրը վարչապետ հորից շուտ է հայտնել․․․
Այս երկու գրառումներին եմ նայում՝ մեկը վարչապետինն է, մյուսը՝ նրա աղջկանը՝ Մարիամինը։ Երկուսն էլ  նույն բանն են ասում, բայց ժամային առումով Մարիամը մոտ վեց ժամ շուտ է տնտեսական հեղափոխության լուրը հայտնել։ Հետաքրքիր է՝ նման բան լսվա՞ծ է, երբ վարչապետի աղջիկը հորից ավելի շուտ տեղեկացնի երկրի հետ կապված խնդիրների մասին։
Մնում է վարչապետի ուրախ գրառմանն արձագանքել՝ պարոն վարչապետ, ձեր աղջիկն արդեն ասել է, դուք ուշացել եք վեց ժամով։ Հուսանք բանը չի հասնի արտաքին քաղաքականության հաղորդագրություններին։
Mariam Pashinyan

7 hrs

2020-ը սկսում ենք հրաշալի տնտեսական նորություններով: Ryanair-ը ավելացնում է նոր ուղղություններ` Երևանից դեպի Սալոնիկ և Գյումրիից դեպի Աթենք: Չվերթների գները սկսվելու են 19 եվրոյից: Շնորհավորում եմ բոլորիս:
Տնտեսական հեղափոխությունը ընթացքի մեջ է, և ընթանում է ավելի արագ, քան շատերս պատկերացնում էինք

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

1 hr ·

Ryanair ավիաընկերության կողմից Գյումրի-Աթենք, Երեւան-Սալոնիկ նոր ավիաչվերթների բացման մասին լուրով ենք սկսում տնտեսական տարին:

Տնտեսական տարվա շատ լավ մեկնարկ: