«Եվրաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ, «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը վերջին օրերին հրապարակավ որոշ կսմիթներ է ուղղում իշխանություններին: Օրինակ, նոր սահմանադրություն ընդունելու մասին Փաշինյանի հայտարարությանն է առարկել, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը որակել է «էժանագին շոու, զավեշտի նոր մակարդակ»։ Արեւմտամետների շրջանակից սա բացատրում են նրանով, որ Արեւմուտքը սկսել է չվստահել Փաշինյանին։ Չնայած 2 շաբաթ առաջ եվրաքվեի նախագիծն առաջին ընթերցմամբ անցավ խորհրդարանում, սակայն նախաձեռնության հեղինակները կասկածներ ունեն, որ Փաշինյանն իրականում ԵՄ շարժվելու մտադրություն չունի։ Ավելին, կասկածներ ունեն, որ ռուս-ամերիկյան բանակցություններից հետո հնարավոր է ՔՊ-ն նախագիծն անգամ չբերի երկրորդ ընթերցման, իսկ եթե անգամ ընդունեն էլ, ապա այն կմնա թղթի վրա, եւ ոչ մի քայլ չի արվի այդ ուղղությամբ։ Քննարկել ու որոշել են, որ իշխանության նկատմամբ ավելի կոշտ հռետորաբանությամբ պետք է նրան մղել ռեալ գործողությունների, նախեւառաջ՝ պարտադրել, որ նշանակի նոր առաջին փոխվարչապետ, որը կզբաղվի միայն ԵՄ-ին անդամակցության հարցերով։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ». Կազինոյում տանուլ է տվել ու մեղայականո...
Վեդիի հիվանդանոցի ՔՊ-ական տնօրեն Արամայիս Գրիգորյանի գործը գնացել է դատարան, քննվելու է Հակակոռուպցի...
Բալանսիրովշչիկը կորցրել է հավասարակշռությունը
Փաշինյանը հերթական լայվով նախանշում է իր առաջիկա անելիքը, եւ դա Հայաստանի տնտեսության զարգացումը չէ,...
«Հրապարակ». Պետք է հերքվի ԱԱԾ-ի կողմից դիտավորությ...
Մեր զրուցակիցն ԱԱԾ նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանն է: - «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ԱԱԾ սահմ...
×
❮
❯