Հասարակություն

Մենք նորից լինելու ենք Մաշտոցի պուրակում, որտեղից իրազեկման երթ ենք անելու. «ԶԱՆԳ»

Մենք նորից լինելու ենք Մաշտոցի պուրակում, որտեղից իրազեկման երթ ենք անելու. «ԶԱՆԳ»

Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր ժամը 19:00-ին մենք նորից լինելու ենք Մաշտոցի պուրակում, որտեղից իրազեկման երթ ենք անցելու մայրաքաղաքի փողոցներում։

Ոստիկանությունն ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այսօր փորձելու է թույլ չտալ մեր ակցիայի բնականոն ընթացքը, բայց երբ մենք ավելի շատ լինենք, քան երեկ, և վաղն ավելի շատանանք, ոստիկանությունը ստիպված է լինելու «հանձնվել»։

Արի Մաշտոցի պուրակ, հնչեցրու քեզ մտահոգող բոլոր հարցերը, մեզանից պատասխաններ պահանջիր, քննարկիր տարբերակներ, մեր պետության առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու քո որոշման վճռականությունն արտահայտիր դրսում, մեզ պարտադրվող անարժանապտվությանն անհնազանդությունն արտահայտիր դրսում։

Մեզ պետք է քո օգնող ձեռքը այսօր ժամը 19:00-ին և վաղը և մեր երազանքի պետությունն ունենալու ողջ ճանապարհին։

«ԶԱՆԳ» շարժում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image