Զինված միջադեպ ադրբեջանա-իրանական սահմանին

Զինված միջադեպ ադրբեջանա-իրանական սահմանին

Զինված միջադեպ է տեղի ունեցել ադրբեջանա-իրանական սահմանին։ Ըստ Ադրբեջանի Սահմանապահ պետական ծառայության հաղորդման նախօրեին, 23։45-ին, սահմանապահները բացահայտել են հինգ հոգանոց խումբ, որոնք հատել են սահմանը ԻԻՀ տարածքից։ Նրանք եղել են զինված։ Ունեցել են գիշերային տեսանելիություն ապահովող սարքեր, նաեւ պայուսակ, որի մեջ ենթադրաբար, եղել են թմրանյութեր։

Խմբին վնասազերծվելու համար կիրառվել է հրազենային ուժ։ Խմբի անդամներից մեկը ստացել է հրազենային վիրավորում։ Պարզվել է, որ նա Ադրբեջանի քաղաքացի է, եւ գտնվում է հետախուզման մեջ։ Վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։ Մնացած չորս հոգին, օգտվելոց մթությունից, կարողացել են հետ վերադառնալ Իրանի տարածք։ Սահմանապահները առգրավվել են 6895 գրամ թմրանյութի նման զանգված եւ դեղամիջոցներ։