Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանից ժամանակ արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրի վրա նշելով. «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք»։ Այս մասին հայտարարությունը եւ լուսանկարը տարածել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը։
«Հրապարակը» պարզաբանման համար դիմեց առողջապահության նախարարություն, նախարարի խոսնակն ասաց, որ պարզում են դեպքի մանրամասները, հետագայում կտեղեկացնեն։