Իզաբելլա Յայլյանը նվաճեց արծաթե մեդալ

Իզաբելլա Յայլյանը նվաճեց արծաթե մեդալ

Մոսկվայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար:

Մեր հավաքականից առաջինը պայքարի մեջ մտավ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Պոկում վարժությունում Յայլյանը գրանցեց 90 կգ արդյունք ու արժանացավ փոքր արծաթե մեդալի:

Հրում վարժությունը հայ ծանրամարտիկն ավարտեց 105 կգ արդյունքով: Առաջին մոտեցումը հստակ էր, իսկ երկրորդ ու երրորդ մոտեցումների ժամանակ չկարողացավ ֆիքսել 110 կգ-անոց ծանրաձողը՝ երկամարտում 195 կգ արդյունքով գրավելով 4-րդ հորիզոնականը.

Հրում վարժությունում 113 կգ արդյունքով հաղթողն Ուկրաինայից Կամիլա Կոնոտոպն էր:

Հաղթողի կոչումը երկամարտի 208 կգ արդյունքով նվաճեց Ուկրաինայից Կամիլա Կոնոտոպը: