Երեկ երկրի ղեկավարը պարգևատրում էր պատերազմում հաղթողներին, իսկ այսօր՝ հեծանվավազքի․ Սենոր Հասրաթյան

Երեկ երկրի ղեկավարը պարգևատրում էր պատերազմում հաղթողներին, իսկ այսօր՝ հեծանվավազքի․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը.

«Այսօր դիտելով Սևանա լճի թերակղզում տեղի ունեցած «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությունը, ակամայից հիշեցի ուղիղ 28 տարի առաջ նույն վայրում նույն այս օրը կազմակերպված մեկ այլ պարգևատրման արարողություն: 1994թ. մայիսի 28-ին ՀՀ առաջին նախագահը «մարտական խաչ» շքանշաններով ու պետական և գերատեսչական մեդալներով էր պարգևատրում Արցախյան պատերազմում հաղթանակ տարած մի շարք զորահրամանատարների և զինվորների... Նվիրյալների, որոնցից ոմանք այսօր չկան, իսկ ոմանք էլ կան, բայց մարտաշարքում չեն... Զուգահեռում եմ տարիներ առաջ և տարիներ հետո նույն օրն ու նույն վայրում կատարվածը և համոզվում, որ մենք մեզնից այնքան ենք հեռացել, որքան հաղթանակն ու պարտությունը... Երեկ երկրի ղեկավարը պարգևատրում էր պատերազմում հաղթողներին, իսկ այսօր՝ հեծանվավազքի... Սա է մեր Հայրենիքի այսօրվա իրականությունը... Իրականություն, որն արդեն այլևս զարմանալի չէ...»։