Գերմանիան ցանկանում է որքան հնարավոր է արագ ավարտին հասցնել «Հյուսիսային հոսք-2» գազամուղը եւ այն սկսել շահագործել: Այս մասին հայտարարել է Սաքսոնիայի երկրամասի վարչապետ Միխայել Կրեչմերը: Ըստ քաղաքական գործչի խոսքերի, որը մեջբերում է ТАСС լրատվական գործակալությունը, Գերմանիան նախկինի նման կարիք ունի Ռուսաստանից հուսալի գազամատակարարման: «Եվրամիության գազաի պահանջարկի քառասուն տոկոսը գալիս է Ռուսաստանից: Ուստիեւ մենք կուզենայինք որքան կարելի է արագ ավարտին հասցնել եւ շահագործել «Հյուսիսային հոսք — 2» գազամուղը»,- ասել է Կրեչմերը: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանում ներկայացվել է բանաջեւի նախագիծ, որը կոչ է անում հրաժարվել Ռուսաստանից նավթ եւ գազ գնելուց, որպես Մոսկվային ճնշելու միջոց այն դարձնելով: Այն նաեւ կոչ է անում նշված գազամուղի շինարարությունը հասցնել ավարտին: Սակայն Գերմանիան, կարծես թե իր հաշվարկներն ունի եւ մտադիր չէ համաեվրոպական այս նախագծերին լուրջ վերաբերվել:
Այլ
Ամենաընթերցված
Ձմերուկ վաճառող քաղաքացին ազատության մեջ է. մանրամ...
Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած ու հետո ձերբակալված քաղաքացին ազատ է արձակվել, բայց կա...
Քաղաքապետի են սպանել
Սպանել են Մեքսիկայի Տեմոակ քաղաքի ղեկավար Վալենտին Լավինին։ Նա սպանվել է աշխատավայրում՝ հրազենային դ...
Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են 2 հետախուզվ...
Քիչ առաջ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են օրեր առաջ մայր...
×
❮
❯