Քաղաքականություն

Նարեկ Բաբայանը հաստատում է իր հեռացման լուրը

Նարեկ Բաբայանը հաստատում է իր հեռացման լուրը

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը «Հրապարակի» հետ զրույցում քիչ առաջ հաստատեց, որ աշխատանքից ազատման դիմում է գրել։ Ավելի վաղ մենք գրել էինք, որ մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատման դիմում է գրել, և այս պահին կոմիտեում հավաքել է վարչության պետերին և  հրաժեշտ է տալիս նրանց։

Մենք գրել էինք նաև, որ ըստ մեր աղբյուրների, նման որոշման պատճառը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ շատ լարված հարաբերություններն են, մասնավորապես՝ Պապիկյանը Բաբայանին արգելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հետ ուղիղ շփումներ ունենալ, և Բաբայանը այդ անելանելի իրավիճակից լուծումը տեսել է դիմում գրելն ու հեռանալը։

Մեզ հետ զրույցում Բաբայանը հերքեց այս տեղեկությունը, սակայն չասաց, թե որն է իր հեռանալու պատճառը՝ պատճառաբանելով, որ այս մասին արդեն ասել է այլ լրատվամիջոցների, իսկ այլ լրատվամիջոցների Բաբայանն ընդամենը ասել է հետևյալը, որ դիմումի պատճառը «աշխատանքային է»։ 

Հիշեցնենք, որ Նարեկ Բաբայանը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ամուսինն է։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոսկալի անկում

Սոսկալի անկում

Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...

×
Gallery Image