Մարդկանց արյան նոր խումբ է հայտնաբերվել․ գիտնականներ 

Մարդկանց արյան նոր խումբ է հայտնաբերվել․ գիտնականներ 

Գիտնականները հայտնաբերել են արյան նոր խումբ, որը կոչվում է MAL։ Այս մասին հայտնում է Blood հանդեսը։ Ավանդաբար արյան խմբերը դասակարգվում են ՝ առաջին, երկրորդ, երրորդ եւ չորրորդ խմբերի։ Դրանցից յուրաքանչյուրում արյան կարմիր գնդիկները կամ էրիտրոցիտները պաունակում են հատուկ մակերութային մարգերներ կամ անտիգեներ։ Սակայն արյունն ունի շատ ավելի բարդ կառուցվածք եւ ներկայումս գիտնականներն ընդհանուր առմամբ արյան 47 խմբային համակարգ են հայտնաբերել, հաշվի առնելով ավելի քան 360 անգիտեների առկայությունը։

Նոր համակարգի հիմքում AnWj անտիգենն է ընկած, որը փոխանցվում է Mal սպիտակուցի կողմից։ Գիտնականները նշում են, որ օրինակ դրական AnWj անտիգենն ունեցող արյուն կրող մարդուն չի կարելի ներարկել բացասական նույն անտիգենն ունեցող մարդու արյուն, քանի որ պարզապես օրգանիզմը դա չի ընդունի։ Հայտնի է նաեւ, որ մարդկանց 99 տոկոսն ունի դրական AnWj անտիգեն։ Այս հայտնագործությունը կօգնի ավելի լավ պատկերացնելու արյան եզակի առանձնահատկությունները, հատկապես արյան փոխներարկում կատարելիս, նշում են մասնագետները։