Թշնամին Ակնա քաղաքն ուզում է ռազմական խոշոր կենտրոն դարձնի

Թշնամին Ակնա քաղաքն ուզում է ռազմական խոշոր կենտրոն դարձնի

 «Տեսեք, Քարագլուխը տարածք է և ոչ թե բնակավայր: Այնտեղ շինություններ չկան, բացառությամբ անասնապահական ֆերմաներից: Քարագլուխն ի տարբերություն Շուշիի անհամեմատ մեծ տարածք ունի: Թշնամին ներկայումս գտնվում է Քարագլուխ կոչվող տարածքում, սակայն տարածքի գերակշիռ մասը վերահսկվում է ԱՀ ՊԲ կողմից: Այն բարձունքը, որը գտնվում է թշնամու վերահսկողության տակ, մեր դեմ ավելի խոցելի է դարձել: Այդ բարձունքի ռազմավարական նշանակությունը կայանում է նրանում, որ հակառակորդը կարողանում է զորամիավորումներ տեղափոխել դեպի Խաչեն գետի հովիտ,Կիչան և այլ հարակից գյուղեր, իսկ մենք հնարավորություն չենք ունենում խափանել նրանց տեղաշարժերը: Դատելով հակառակորդի կողմից ձեռնարկվող ռազմական տեղաշարժերից, բարձունքներ նվաճելու միտումներից, ենթադրվում է, որ թշնամին Ակնա քաղաքը փորձում է խոշորագույն ռազմական կենտրոն դարձնել»,-այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ստեփանակերտի փաստաբանների պալատի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:

Փաստաբանը պատմեց մեզ, որ այսօր՝ իր աղջիկների հորդորով, Խրամորթի զինվորներին իրենց կողմից տարել են առաջին անհրաժեշտության պարագաներ և քաղցրավենիք՝ ոգեշնչելով զինվորին, որ նրանք մենակ չեն, որ թիկունքն ամուր է:

«Հայ զինվորը ինչպես միշտ  անվախ է, պատրաստ թշնամու դեմն առնելու: Խոսելով նրանց հետ, ավելի էի ոգևորվում, քանի որ հայրենիքը կորցնելու վտանգը նրանց հոգում մի մեծ աստվածային ուժ էր ծնել»,- ասաց փաստաբանը: