Fastex-ը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավոր 

Fastex-ը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավոր 

Fastex-ը ստանձնել է  ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավորի դերը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ձեռք բերված նոր համագործակցության  շրջանակում առաջիկա երեք ֆուտբոլային մրցաշրջանների ընթացքում Հայաստանի առաջնությունը կրելու է «Fastex Պրեմիեր լիգա» անվանումը: «Fastex Պրեմիեր լիգայի» 2024/25 մրցաշրջանին մասնակցում է 11 ակումբ, որոնք վիճարկում են Հայաստանի չեմպիոնի կոչումը: 

Հիշեցնենք, որ նախկինում ևս Fastex-ը հանդիսացել է Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավորը՝ մշտապես աջակցելով հայկական ակումբային ֆուտբոլին։
Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը նշել է․ « ՀՖՖ-ի հետ մեր համագործակցությունը շարունակական է։Մեր համատեղ ջանքերը կնպաստեն հայկական ֆուտբոլի կայուն զարգացմանը՝ ակումբներին ընձեռելով նոր հնարավորություններ»։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է. «Ուրախ ենք, որ կրկին համագործակցելու ենք Fastex-ի հետ: Վստահ ենք, որ միասին կարող ենք նպաստել Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջընթացին»:

Fastex-ի աջակցությունը հայկական ֆուտբոլին և սպորտային  աշխարհի կարևոր իրադարձություններին կլինեն շարունակական։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։