Այս պահին իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, հարսանիքի են

Այս պահին իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, հարսանիքի են

Մենք տեղեկացանք, որ այժմ ընթանում է ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի եղբոր՝ Հայկ Ղազարյանի դստեր՝ Հայկուհու հարսանյաց հանդեսը: Հարսանյաց հանդեսն ընթանում է Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Մեզ պատմեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ և ավագ դստեր հետ միասին մասնակցում է ոստիկանապետի եղբոր դստեր հարսանիքին:

Հարսանյաց հանդեսին մասնակցում են նաև իշխանական պատգամավորներ Վահե Ղալումյանը, Վահագն Ալեքսանյանը, ինչպես նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ոստիկանապետի եղբայրը բիզնեսմեն է: Իջևանում ունի ռեստորանային համալիր, շինանյութի հսկայական խանութ սրահ:

Մեզ տեղեկացրին նաև, որ վարչապետը գինովցած հենց այս րոպեներին տժժում է: