Ով է մորուքավոր «կապիկը», որպեսզի մեզ ստիպի հրաժարվել Աստծուց, hայրենիքից, նախնիներից

Ով է մորուքավոր «կապիկը», որպեսզի մեզ ստիպի հրաժարվել Աստծուց, hայրենիքից, նախնիներից

Ռուսաստանաբնակ հայ մեդիագործիչ Արամ Գաբիրելյանովը իր տելեգրամյան ալիքում գրում է․

«Էմոցիաներն անցան։ Ժամանակն է, որպեսզի վերլուծենք Հայաստանում ստեղծված իրադրությունը։ Առաջին տպավորությունը․ կապիկների մորուքավոր արքան հաղթել է։ Նույնիսկ այդպես էլ չէ․ հայրենասերները պարտվել են։ Ոչ մեկին մեղադրել պետք չկա։ Միայն ինքներս մեզ։ Քոչարյանի դաշինքը հիանալի PR արշավ իրականացրեց։ Ամեն բան կար՝ եւ կարգախոսներ, եւ հանրահավաքներ, եւ տեսահոլովակներ։ Զրո հավակնություն։ Սակայն ամբողջովին ձախողված են եղել «դաշտային աշխատանքները։

Նրանք, ովքեր աշխատում էին «դաշտում», ես նրանց չեմ ճանաչում,  լիովին պատրաստ չէին նման ընտրարշավի, երբ «կապիկներն» օգտագործում էին իշխանության մեջ գտնվող բոլոր անձանց շահարկելու և ճնշելու համար: Մի խոսքով, զրո մենեջմենթ: Ինչ է լինելու հետո։ Պայքար հանուն սեփական էթնոսի։ Հանուն ավանդույթների պահպանման։ Հանուն սեփական կրոնի պահպանման։ Մի անգամ, երբ հայրս ինձ խիստ պատժեց, ես հարցրեցի տատիկիս, իսկ երբ է կարելի հորը չլսել։ Նա պատասխանեց, որ այն ժամանակ, երբ հայրդ քեզ ասի, որ պետք է հրաժարվես քո Աստծուց, քո կրոնից, քո ընտանիքից, միայն այդ ժամանակ հորդ կարող ես ասել ոչ։ Ով է մորուքավոր «կապիկը», որպեսզի մեզ ստիպի հրաժարվել Աստծուց, hայրենիքից, նախնիներից։ Ամեն բան դեռ առջեւում է»։