«Հրապարակ». Իշխանությունները ցանկանում են հնարավորինս արագացնել սահմանազատման գործընթացը

«Հրապարակ». Իշխանությունները ցանկանում են հնարավորինս արագացնել սահմանազատման գործընթացը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա օգոստոսին։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից երեկ հայտնել են, որ կկայանա Մոսկվայում: Հանդիպման հստակ օրվա վերաբերյալ դեռ վերջնական պայմանավորվածություն չկա: 2022 թ․ մայիսի 24-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձեւաչափով։ 

Տեղեկություններ կան, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են հնարավորինս արագացնել գործընթացը եւ պայմանագիրը ստորագրել օգոստոսի վերջերին, երբ քաղաքական կյանքը լիակատար հանգստի մեջ կլինի, եւ Փաշինյանն առանց դժվարությունների եւ դիմադրության այն կսղղացնի։