«Հրապարակ». 70 հազար դոլար արժողությամբ ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար

«Հրապարակ». 70 հազար դոլար արժողությամբ ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար

Քննչական կոմիտեն մոտ 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր է գնել, որը թույլ կտա այսուհետ սոցցանցերն ավելի արագ մոնիթորինգի ենթարկել։ Ծրագրի գնման համար պետական բյուջեից վճարվել է 28 մլն 326 հազար դրամ, գնումը կատարվել է «Միկրորինգ» ՍՊԸ-ից։

Ծրագիրը կոչվում է «Մալտեգո»։ Այս համակարգչային ծրագիրը տեղեկատվության հավաքագրման շատ հզոր համակարգ է։ Այն թույլ է տալիս սոցցանցային էջերում, էլեկտրոնային փոստի հասցեներում, հեռախոսների համարներով եւ ոչ միայն, որոնել ցանկացած տեղեկատվություն։ Այս ծրագրի միջոցով կարելի է որոշել նաեւ որոնվող անձի գտնվելու վայրը։ Այլ կերպ ասած՝ այս ծրագրով կարելի է համացանցի բաց աղբյուրներում հետախուզական միջոցառումներ անել, հայտնաբերել, թե, օրինակ, քանի հոգի է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «բռնության կոչ» տարածել եւ այլն։